-
18.11.2020|
13:01
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքիայի հետ համատեղ ստեղծելու են կենտրոն, որն օգտագործելու է անօդաչու թռչող սարքեր։ Նրանք համատեղ վերահսկելու են իրավիճակը շփման գծին, միասին ստանալու են տեղեկություն, միասին վերլուծելու են ու եզրակացության գան։
-
18.11.2020|
12:58
Շուշի քաղաքն Ադրբեջանին փոխանցելու հարցը երբեք չի դրվել, ծագել է այս հակամարտության ժամանակ՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
-
18.11.2020|
12:56
ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումը՝ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն։
-
18.11.2020|
12:50
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը դեռ որոշված չէ, Մոսկվան պահպանում է ստատուս-քվոն։
-
18.11.2020|
12:49
Նոյեմբերի 18-ին Մոսկվայում ֆրանսիացի եւ ամերիկացի դիվանագետները բանակցություններ կանցկացնեն, որ վերացնեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի հետ կապված երկիմաստությունը, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, հաղորդում է Reuters-ը:
-
18.11.2020|
12:48
Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել թուրք զինվորներին Ադրբեջան ուղարկելուն, հայտնում է Daily Sabah-ը:
-
18.11.2020|
12:45
Նիդերլանդների խորհրդարանը հավանություն է տվել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու առաջարկին՝ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։
-
18.11.2020|
09:58
Շուշի քաղաքն Ադրբեջանին փոխանցելու հարցը երբեք չի դրվել, այն ծագել է այս հակամարտության ժամանակ։՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
-
18.11.2020|
09:29
ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանի բանակցությունների արդյունքներով հայտարարեց, որ Վաշինգտոնն ու Փարիզը ընդունում են Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման Մոսկվայի ձեռնարկած գործողությունները:
-
17.11.2020|
22:38
Լեռնային Ղարաբաղում եռակողմ հրադադարի մասին համաձայնագրի հիմնական արդյունքն այն էր, որ մարդիկ դադարել են զոհվել՝ երեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: